Вакансии
Նախագծերի կառավարման բաժնի գլխավոր/առաջատար մասնագետ
Պատասխանատվության շրջանակ
- Իրականացնել նախագծերի պլանավորում, վարում, ներդնում
- Ստեղծել նախագծի իրականացման մեկնարկային թիմ, կազմել նախագծի իրականացման ծրագիր, նշանակել պատասխանատուներ, սահմանել ժամկետներ
- Իրականացնել նախագծի փաստաթղթավորում
- Աշխատել նախագծային թիմի բոլոր անդամների հետ, կազմակերպել նախագծային թիմի քննարկումներ՝ նախագծի հաջող ավարտը երաշխավորելու նպատակով։
- Հետևել նախագծի իրականացմանը սահմանված ժամկետներում և բյուջեի սահմաններում
- Պատրաստել նախագծերի կարգավիճակի վերաբերյալ հաշվետվություններ
- Կիրառել ոլորտում ընդունված լավագույն փորձը, մշտապես կատարելագործել նախագծերի վարման գործընթացը։
Պահանջվող որակավորում
- Բարձրագույն կրթություն տեխնիկական, կառավարման կամ համանման այլ ոլորտներում
- 2-3 տարվա փորձ վճարահաշվարկային/քարտային ոլորտում կամ նախագծերի կառավարման ոլորտում
- Նախագծերի կառավարման ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Բիզնես կարիքները և պահանջները ձևակերպելու և փաստաթղթավորելու ունակություն
- Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ։
- Թիմում աշխատելու ունակություն
- Հաղորդակցման, բանակցման և ներկայացման գերազանց հմտություններ։
- Արագ փոփոխվող, դինամիկ միջավայրում համատեղ աշխատելու ունակություն:
- Ժամանակն արդյունավետ կառավարելու ունակություն:
- Կոնֆլիկտների կառավարման ունակություն
- Հայերենի գերազանզ իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Բիզնեսի զարգացման գլխավոր մասնագետ
Պատասխանատվության շրջանակ
- Կառավարել ընկերության կողմից առաջարկվող և ներդրվող ծառայությունների կյանքի ցիկլը, մշակել ճանապարհային քարտեզ, սահմանել առաջնահերթություններ։
- Վերլուծել առաջարկվող ծառայությունների արդյունավետությունը։
- Բացահայտել և առաջարկել նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորություններ։
- Ուսումնասիրել շուկայի և գործընկերների կարիքները։
- Զարգացնել և պահպանել գործընկերային հարաբերությունները բանկերի, վճարահաշվարկային ընկերությունների հետ։
- Ներկայացնել ընկերության լուծումները գործընկերներին։
- Համագործակցել տեխնիկական, մարքեթինգային և այլ ներքին թիմերի հետ՝ պրոդուկտների ու ծառայությունների մշակման և լավարկման համար:
- Իրականացնել կազմակերպության զարգացմանը ուղղված այլ գործունեություն։
Պահանջվող որակավորումներ
- Բակալավրի աստիճան բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, տեխնիկական կամ հարակից ոլորտներում:
- Բիզնեսի զարգացման, նոր պրոդուկտների մշակման կամ հարակից ոլորտներում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ։
- Վճարումների, ֆինտեխ լուծումների, խոշոր տեխնոլոգիաների և/ կամ բանկային, վճարահաշվարկային ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
- Ռազմավարական մտածողություն և պլանավորում։
- Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Հաղորդակցման, բանակցման և ներկայացման գերազանց հմտություններ։
- Արագ փոփոխվող, դինամիկ միջավայրում համատեղ աշխատելու ունակություն:
- Ժամանակն արդյունավետ կառավարելու ունակություն:
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։