Փոխանցում կոնտակտներով
-
Ինչպե՞ս ստանալ գումար
Դուք կարող եք ստանալ գումար arca.am հավելվածով կամ կայքով Ձեր հարցման հիման վրա, կամ եթե որևէ մեկը ուզում է Ձեզ գումար ուղարկել։
Գումար ստանալու հարցման դեպքում Դուք կստանաք էլ․ նամակ կամ push հաղորդագրություն։
- Էլ․ նամակը կամ push հաղորդագրությունը ստանալուց հետո բացեք arca.am հավելվածը կամ կայքը։
- «Փոխանցումներ» մենյուից ընտրեք «Ստացման հարցումներ» հղումը։
- Սեղմեք հաստման կոճակը և ընտրեք քարտը, որին ստանալու եք փոխանցումը։
- Ստացեք գումարը փոխանցողի հաստատումից հետո։
- Հարցումները ակտիվ են 3 ժամ և, որևէ գործողություն չկատարելու դեպքում, կանհետանան ցուցակից։
- Ձեր ստացած փոխանցումների պատմությունը պահպանվում է Հարցումների պատմության էջում։
ՈՒշադրություն․ հեռախոսահամարի կամ էլ․ փոստի միջոցով գումար կարող են փոխանցել կամ ստանալ միայն arca.am հավելվածում և կայքում գրանցված օգտատերերը, որոնք ավելացրել են ArCa պրոցեսինգային հարթակում սպասարկվող բանկերի թողարկած քարտ։
-
Որքա՞ն գումար կարելի է ուղարկել
Մեկ գործարքի ընթացքում կարելի է ուղարկել նվազագույնը 500 ՀՀ դրամ և առավելագույնը 500 000 ՀՀ դրամ։
-
Ինչպե՞ս գումար ուղարկել
- Մուտք գործեք arca.am հավելված կամ կայք։
- «Փոխանցումներ» մենյուից ընտրեք «Ուղարկել կամ ստանալ գումար» հղումը։
- Սեղմեք «Ուղարկել» ամպիկը։
- Մուտքագրեք ստացողի էլ․ փոստը կամ:հեռախոսահամարը կամ ընտրեք Շահառուների ցուցակից։
- Սեղմեք որոնման կոճակը։
- Մուտքագրեք գումարը։
- Ստուգեք մուտքագրված գումարը և մուտագրեք ուղեկցող հաղորդագրությունը։
- Սեղմեք «Ուղարկել»
- Ուղարկելուց հետո հարցումը կհայտնվի ուղարկված հարցումների էջում։
- Ստացողի կողմից հաստատում ստանալուց անմիջապես հետո կարող եք կատարել փոխանցումը՝ սեղմելով «Փոխանցել» կոճակը։
- Հարցումներն ակտիվ են 3 ժամ և, այդ ընթացքում որևէ գործողություն չկատարելու դեպքում, կանհետանան ցուցակից։
- Մինչ ստացողի հաստատումը կարող եք չեղարկել հարցումը, իսկ հաստատումից հետո՝ մերժել, եթե այլևս չեք ցանկանում փոխանցում կատարել։
- Ձեր ուղարկած հարցումների պատմությունը պարունակում է բոլոր հաջողված գործարքների անդրորրագրերը։
ՈՒշադրություն․ հեռախոսահամարի կամ էլ․ փոստի միջոցով գումար կարող են փոխանցել կամ ստանալ միայն arca.am հավելվածում և կայքում գրանցված օգտատերերը, որոնք ավելացրել են ArCa պրոցեսինգային հարթակում սպասարկվող բանկերի թողարկած քարտ։