Հաճախ տրվող հարցեր
-
Ինչու՞ ես չեմ կարող կցել քարտ
Personal Cabinet համակարգում քարտը կցելու համար մենք կատարում ենք փոքր գումարի (20 ՀՀ դրամ) անվտանգ վճարում, որպեսզի համոզվենք, որ քարտը գոյություն ունի և ակտիվ է: Արդյունքից անկախ գումարը վերադարձվելու է ձեր հաշվին:
Նշենք, որ անվտանգության նկատառումներով այդ գործարքը պարտադիր պետք է տեղի ունենա լիարժեք 3DSecure-վավերացմամբ հնարավոր զեղծարարությունից խուսափելու համար: Ուստի, եթե ձեր քարտը ներգրավված չէ 3DSecure-տեխնոլոգիայի, այն հնարավոր չէ կցել:
Համոզվեք, որ՝
- դուք տրամադրել եք ճշգրիտ տվյալներ (քարտի համար, գործողության ժամկետ և CVV2)
- քարտի ակտիվ է և ընթացիկ մնացորդը բավարար է 20 ՀՀ դրամ գործարք իրականացնելու համար
- քարտը 3DSecure-ներգրավված է (հնարավոր է, որ այդ տեղեկատվության համար ձեզ անհարժեշտ է դիմել ձեր բանկ)
-
Ի՞նչ տեսակի քարտեր կարող եմ կցել ArCa Personal Cabinet եւ հավելվածում
Կարող եք կցել հետևյալ տեսակի քարտերը՝ ArCa, Visa, MasterCard և American Express:
Քարտը կցելու համար այն հավաստագրվելու է որոշակի փոքր գումարի, որը անմիջապես կվերադարձվի ձեր հաշվին:
-
Ինչպե՞ս հեռացնել կցված քարտը
Սեղմեք քարտին, բացված էջում սեղմեք Հեռացնել հղումը։
-
Ինչպե՞ս փոխել կանխադրված քարտը
Առաջին կցված քարտը համակարգում Կանխադրված է։ Փոփոխելու համար սեղմեք այն քարտի վրա, որը ցանկանում եք կանխադրել, բացված էջում սեղմեք Կանխադրել հղումը։
-
Ի՞նչ տեղեկատվություն է ինձ տալիս Գործարքներ էջը
Քարտով կատարված գործարքների մանրամասները, կատարման ժամը, գործարքի գումարը եւ այլ տեղեկություններ զետեղված են Գործարքներ էջում։ Էջը բաժանված է երկու մասին, որտեղ արտացոլվում են Ձեր քարտերով կատարված Հարշվանցված եւ Չհաշվանցված գործարքները։
-
Ի՞նչ տեղեկատվություն է ինձ տալիս Վճարումների պատմություն էջը
Վճարումների պատմության էջում զետեղված են ArCa համակարգի միջոցով կատարված բոլոր գործարքները և վճարումները։ Ինչպես նաև այստեղ կգտնեք բոլոր անդորրագրերը։
-
Ինչպե՞ս ստեղծել էջանիշներ
Վճարումներ կատարելիս սեղմեք Ավելացնել էջանիշ կոճակին, մուտքագրեք էջանիշի անունը և սեղմեք Պահպանել կոճակը։
-
Ինչպե՞ս կատարել քարտից քարտ փոխանցումներ
Քարտի մանրամասն էջում սեղմեք Քարտից քարտ փոխանցում հղմանը կամ ընտրեք Փոխանցումներ հղումը Ծառայություններ մենյուից։ Բացված էջում մուտքագրեք ստացող քարտի տվյալները կամ ընտրեք Շահառուներ ցուցակից։ Մուտքագրեք գումարը և սեղմեք Շարունակել։ Բացված էջում ստուգեք ձեր տվյալները և սեղմեք Փոխանցել կոճակը։ Փոխանցման անդորրագիրը կարող եք տեսնել Վճարումների պատմություն էջում։