Մեր մասին
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն (Ընկերություն) հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի և տաս առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին՝ Հայաստանի Հանրապետության բանկային ոլորտում ժամանակակից վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:
Ընկերության ստեղծման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում պլաստիկ քարտերով (այդ թվում միջազգային վճարային համակարգերի) և դրանց հետ կապված վճարման ժամանակակից այլ գործիքների միջոցով հաշվարկների միասնական համակարգի ստեղծումը, որը պետք է ապահովի ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումների իրականացումը։
Ընկերությունը հանդիսանում է ԱրՔա ազգային վճարային համակարգի օպերատոր և հանդես գալով որպես միասնական պրոցեսինգային կենտրոն մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս մասնակից առևտրային բանկերին թողարկել և/կամ սպասարկել ArCa ազգային վճարային համակարգի և միջազգային վճարային MasterCard, Visa, American Express, DCI (Diners Club International), МИР և JCB (Japan Credit Bureau) համակարգերի քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև Ընկերության մասնագիտական օժանդակությունից:
Ընկերությունն իր գործունեության ընթացքում իրականացնում է՝
- պլաստիկ քարտերով վճարումների միասնական համակարգի (հետագայում՝ «Համակարգ») ընդհանուր ղեկավարում,
- Համակարգի շրջանակներում թողարկված քարտերով կատարված գործառնությունների (գործարքների) պրոցեսինգ,
- Համակարգի շրջանակներում գրանցված վաճառակետերում քարտերով կատարած գործարքների պրոցեսինգ
- Համակարգի մասնակիցների համար քլիրինգային կենտրոնի ծառայությունների մատուցում ATM-երի (բանկոմատներ) և վաճառակետերի գրանցում
- Առցանց վճարումներ և վաճառակետերի գրանցում 3D Secure տեխնոլոգիայի կիրառմամբ, դրանցում իրականացրած գործարքների մշակում, հարակից ծառայությունների մատուցում
- քարտերի պերսոնալիզացիա (էլեկտրոնային, գրաֆիկական, մեխանիկական), և այլն:
- քարտով գործառնությունների և քարտի հետ կապված գործողությունների մասին SMS տեղեկացման ծառայություն, USSD ծառայություն
- Զեղծարար գործարքների մշտադիտարկման և դրանց կանխարգելման համակարգի կառավարում
- Շուրջօրյա հեռասպասարկման կենտրոնի ծառայության մատուցում
- Առցանց վճարային ծառայությունների մատուցում` ԱրՔա գրասենյակ և վճարային հավելված (Դրույթներ և պայմաններ)
Ներկայումս Ընկերության բաժնետերերն են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Հայաստանում գործող 15 առևտրային բանկեր:
Թիվ 1 լիցենզիա
Վճարային գործիքների և վճարաշավարկային
փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու համար
Էջը թարմացվել է` 27.09.2024 13:36