ԱրՔա-ի մասին
-
Ինչպե՞ս ստանալ ծանուցումներ
Կարող եք անջատել կամ միացնել ծանուցումները Անձնական կարգավորումներ էջում, ակտիվացնելով համապատասխան նշատուփերը։ Հիշեք, որ Push-ծանուցումներ ստանալու համար հարկավոր է տեղադրել մեր հավելված ձեր սմարթֆոնում:
-
Ինչպե՞ս սեփական քարտը դարձնել Շահառու
Սեղմեք քարտի վրա։ Բացված էջում սեղմեք Ավելացնել Շահառու հղումը։ Այս գործառույթը հնարավորություն է տալիս կատարել արագ փոխանցումներ սեփական քարտերի մեջ։
-
Ի՞նչ է նշանակում Շահառու
Ձեզ անհրաժեշտ քարտերի համարները պահպանեք Շահառուներ էջում, կատարեք արագ և հարմար փոխանցումներ։ Շահառու գրանցելու համար անհրաժեշտ է միայն քարտի համարը։
-
Ի՞նչ են քարտին կցած Ծառայությունները
Քարտը թողարկող բանկը տրամադրում է որոշակի ծառայություններ, օրինակ ստալ SMS հաղորդագրություններ գործարքներ կատարելիս եւ այլն։ Այս ծառայությունների ցուցակը կարելի է տեսնել քարտի մանրամասն էջում, Ծառայություններ հղման տակ։
-
Ի՞նչ է Պարբերական վճարումը
Ծառայություններից օգտվելիս, պահպանեք այն որպես Էջանիշ, այնուհետեւ, սեղմեք Ստեղծել պարբերական վճարում կոճակը։ Ընտրեք վճարման պարբերությունը, նշեք օրը, սկզբի եւ ավարտի ամսաթվերը, առավելագույն կամ ֆիքսված գումարը։
-
Ինչպե՞ս ստուգել իմ Կենսաթոշակային ֆոնդը
Եթե ձեր սոցիալական քարտի համարը կցված է ձեր քարտին, ապա դուք կարող եք տեսնել կենսաթոշակային ֆոնդի հաշվետվությունը Այլ ծառայություններ էջում։ Եթե տվյալները չկան դիմեք քարտը թողարկող բանկին։