Vacancy

  • Նախագծերի կառավարման բաժնի գլխավոր/առաջատար մասնագետ
  • Բիզնեսի զարգացման գլխավոր մասնագետ

Նախագծերի կառավարման բաժնի գլխավոր/առաջատար մասնագետ

Պատասխանատվության շրջանակ

 

  • Իրականացնել նախագծերի պլանավորում, վարում, ներդնում
  • Ստեղծել նախագծի իրականացման մեկնարկային թիմ, կազմել նախագծի իրականացման ծրագիր, նշանակել պատասխանատուներ, սահմանել ժամկետներ
  • Իրականացնել նախագծի փաստաթղթավորում
  • Աշխատել նախագծային թիմի բոլոր անդամների հետ, կազմակերպել նախագծային թիմի քննարկումներ՝ նախագծի հաջող ավարտը երաշխավորելու նպատակով։
  • Հետևել նախագծի իրականացմանը սահմանված ժամկետներում և բյուջեի սահմաններում
  • Պատրաստել նախագծերի կարգավիճակի վերաբերյալ հաշվետվություններ
  • Կիրառել ոլորտում ընդունված լավագույն փորձը, մշտապես կատարելագործել նախագծերի վարման գործընթացը։

 

Պահանջվող որակավորում

  • Բարձրագույն կրթություն տեխնիկական, կառավարման կամ համանման այլ ոլորտներում
  • 2-3 տարվա փորձ վճարահաշվարկային/քարտային ոլորտում կամ նախագծերի կառավարման ոլորտում
  • Նախագծերի կառավարման ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Բիզնես կարիքները և պահանջները ձևակերպելու և փաստաթղթավորելու ունակություն
  • Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ։
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հաղորդակցման, բանակցման և ներկայացման գերազանց հմտություններ։
  • Արագ փոփոխվող, դինամիկ միջավայրում համատեղ աշխատելու ունակություն:
  • Ժամանակն արդյունավետ կառավարելու ունակություն:
  • Կոնֆլիկտների կառավարման ունակություն
  • Հայերենի գերազանզ իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն

 


Բիզնեսի զարգացման գլխավոր մասնագետ

Պատասխանատվության շրջանակ

  • Կառավարել ընկերության կողմից առաջարկվող և ներդրվող ծառայությունների կյանքի ցիկլը, մշակել ճանապարհային քարտեզ, սահմանել առաջնահերթություններ։
  • Վերլուծել առաջարկվող ծառայությունների արդյունավետությունը։
  • Բացահայտել և առաջարկել նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու հնարավորություններ։
  • Ուսումնասիրել շուկայի և գործընկերների կարիքները։
  • Զարգացնել և պահպանել գործընկերային հարաբերությունները բանկերի, վճարահաշվարկային ընկերությունների հետ։
  • Ներկայացնել ընկերության լուծումները գործընկերներին։
  • Համագործակցել տեխնիկական, մարքեթինգային և այլ ներքին թիմերի հետ՝ պրոդուկտների ու ծառայությունների մշակման և լավարկման համար:
  • Իրականացնել կազմակերպության զարգացմանը ուղղված այլ գործունեություն։

 

 

Պահանջվող որակավորումներ

  • Բակալավրի աստիճան բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, տեխնիկական կամ հարակից ոլորտներում:
  • Բիզնեսի զարգացման, նոր պրոդուկտների մշակման կամ հարակից ոլորտներում աշխատելու առնվազն 3 տարվա փորձ։
  • Վճարումների, ֆինտեխ լուծումների, խոշոր տեխնոլոգիաների և/ կամ բանկային, վճարահաշվարկային ոլորտում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
  • Ռազմավարական մտածողություն և պլանավորում։
  • Վերլուծական և խնդիրների լուծման հմտություններ։
  • Թիմում աշխատելու ունակություն։
  • Հաղորդակցման, բանակցման և ներկայացման գերազանց հմտություններ։
  • Արագ փոփոխվող, դինամիկ միջավայրում համատեղ աշխատելու ունակություն:
  • Ժամանակն արդյունավետ կառավարելու ունակություն:
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։