Vacancy
Վճարային համակարգերի և քլիրինգի մասնագետ
«Արմենիան Քարդ» ՓԲ Ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու աշխատակցի Գործառնական բաժնում աշխատելու համար։
Աշխատանքային պարտականություններ
- Հաշվարկային փուլի ամփոփում
- Տեղական և միջազգային քլիրինգների աշխատանքների իրականացում
- Ներքին օգտագործման ծրագրային համակարգերի կարգաբերում
- Հաշվետվությունների վերլուծություն
- ԱրՔա համակարգի անդամ բանկերի հետ համագործակցություն
- Պաշտոնական հայտարարությունների պատրաստում և տեղադրում
- Միջազգային համակարգերի հետ աշխատանք
Անհրաժեշտ հմտություններ
- Բարձրագույն տեխնիկական և/կամ տնտեսագիտական կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում՝ քարտային ոլորտում
- MS Excel լավ իմացություն (Pivot table, macros)
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ
- Հաղորդակցության և համագործակցության գերազանց հմտություններ
- Վերլուծական մտածելակերպ
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Խնդիրներ լուծելու ունակություն
- Գրագետ աշխատանքային նամակագրության վարման հմտություն
- Սովորելու ցանկություն
- Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն
- Ժամանակն առաջադրանքների մեջ ճիշտ բաշխելու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն
Պահանջվող թեկնածուի մակարդակը: Չսահմանված
Լրացուցիչ տեղեկություն
- Բժշկական ապահովագրություն
- Կարիերայի աճի և զարգացման հնարավորություն
- Արտոնությունների փաթեթ
Հետաքրքրված բոլոր թեկնածուներին խնդրում ենք իրենց կենսագրություններն ուղարկել՝ hr@arca.am էլ․ փոստին, վերնագրում նշելով հաստիքի անվանումը: