ArCa-ն՝ Doing Digital Forum 2024-ի ազգային գործընկեր
2024թ ապրիլի 3-ին տեղի ունեցավ Doing Digital 2024՝ «Հնարավորություններին ընդառաջ» ֆորումը, որի ազգային գործընկերն էր ArCa-ն։
Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն էր։
Ֆորումի խոսնակ էր նաև ArCa-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն, ով իր խոսքի ընթացքում ներկայացրեց Հայաստանի վճարային համակարգի ապագայի իր տեսլականը և ArCa-ի՝ որպես կարևորագույն վճարային ինֆրաստրուկտուրայի զարգացման հորիզոնները։ Իսկ «Ֆինանսների ապագան» թեմայով պանելային քննարկման ընթացքում Հովհաննես Խաչատրյանը կիսվեց Ֆինանսակական համակարգում սպառողական վարքագծի փոփոխությունների մասին իր տեսակետով։
DDF-ը տարածաշրջանային խոշոր Ֆորում է, որն ամեն տարի միավորում է ոլորտի ավելի քան 1,000 մասնագետների՝ քննարկելու ֆինտեխ ոլորտի զարգացումները, բիզնեսում թվային տրանսֆորմացիան, համաշխարհային տեխնոլոգիական նոր թրենդերը և միտումները։ Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանը՝ որպես թվային զարգացման հաբ դիրքավորելու գործում։
DDF-ին անդրադարձել են մի շարք հեղինակավոր տեղական և միջազգային լրատվականներ՝ Business Insider, Yahoo Finance և այլն (links)։
It's been already two months since our new site https://cabinet.arca.am and ArCa.am mobile app have been released.
Ardshinbank was the first in Armenia to start issuing chip payment cards ArCa-MIR, which are serviced both in Armenia and throughout Russia. The press service of Ardshinbank informed ArmInfo about this.
Russian Bank head Elvira Nabullina informed about the launch of the acceptance of Mir cards at the territory of Armenia, she said at the International Financial Congress in St. Petersburg, RNS reported.