arca.homepage.slider_logo.alt

ArCa-ն՝ Doing Digital Forum 2024-ի ազգային գործընկեր

2024թ ապրիլի 3-ին տեղի ունեցավ Doing Digital 2024՝ «Հնարավորություններին ընդառաջ» ֆորումը, որի ազգային գործընկերն էր ArCa-ն։

 

Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգն էր։

 

Ֆորումի խոսնակ էր նաև ArCa-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանն, ով իր խոսքի ընթացքում ներկայացրեց Հայաստանի վճարային համակարգի ապագայի իր տեսլականը և ArCa-ի՝ որպես կարևորագույն վճարային ինֆրաստրուկտուրայի զարգացման հորիզոնները։ Իսկ «Ֆինանսների ապագան» թեմայով պանելային քննարկման ընթացքում Հովհաննես Խաչատրյանը կիսվեց Ֆինանսակական համակարգում սպառողական վարքագծի փոփոխությունների մասին  իր տեսակետով։

 

DDF-ը տարածաշրջանային խոշոր Ֆորում է, որն ամեն տարի միավորում է ոլորտի ավելի քան 1,000 մասնագետների՝ քննարկելու ֆինտեխ ոլորտի զարգացումները, բիզնեսում թվային տրանսֆորմացիան,  համաշխարհային տեխնոլոգիական նոր թրենդերը և միտումները։ Այն կարևոր նշանակություն ունի Հայաստանը՝ որպես թվային զարգացման հաբ դիրքավորելու գործում։

DDF-ին անդրադարձել են մի շարք հեղինակավոր տեղական և միջազգային լրատվականներ՝ Business Insider, Yahoo Finance և այլն (links)։

10 Հնվ 2022
Իշխան Մխիթարյան. Համավարակային ճգնաժամը մեզ անակնկալի չի բերել

Վերջին 2 տարիներին, քանի դեռ մարդկության շուրջ շարունակում է մոլեգնել կորոնավիրուսի համավարակը, մենք, հիմնականում, հրաժարվել ենք մեր սովորական ապրելակերպից։

12 Հլս 2019
2019թ․ հուլիսի 12-ից դադարեց ArCa համակարգի հին կայքի գործունեությունը

Նոր կայքում գործարքներ իրականացնելու համար անհրաժեշտ է գրանցվել և կցել քարտ։

13 Հնս 2019
ArCa կայքի հին տարբերակը կգործի մինչև 2019թ․ հուլիսի 12-ը

Արդեն երկու ամիս է, ինչ գործում են մեր նոր կայքը https://cabinet.arca.am և ArCa.am հավելվածը: