Ի՞նչ է Վիրտուալ Արքա քարտը:
Վիրտուալ քարտը ստեղծվում է իրական քարտի տվյալների հիման վրա (տես` Ձեռնարկ), ստեղծման նպատակն է` հնարավորինս ապահովելու քարտով կատարվող գործարքների անվտանգությունը, ինչպես նաև նվազագույնի հասցնել հնարավոր կորուստները: Այս նկատառումներով վիրտուալ քարտը ունի գաղտնաբառ, իսկ քարտապանին հնարավորություն է ընձեռված սահմանափակելու գործարքների քանակը և գումարը` տվյալ վիրտուալ քարտի համար սահմանելով սահմանաչափեր(միանվագ գործարքի առավելագույն գումարը, միավոր ժամանակամիջոցում կատարվելիք գործարքների առավելագույն քանակը, ծավալը և այլն):


