ԱրՔա >> Ծառայություններ * * * *

Ծառայություններ


«ԱրՔա» վճարային համակարգի կողմից Համակարգի քարտապաններին մատուցվում են մի շարք ծառայություններ, որոնց թիվը «օրեց-օր» ավելանում է: Այսօր Համակարգի կողմից մատուցվում են ծառայություններ, որոնք ժամանակի հրամայականով դարձել են կենսականորեն անհրաժեշտություն: Դրանք են՝

  • կանխիկի տրամադրում
  • առևտրի/սպասարկման կետերում ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարումների իրականացում
  • կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների իրականացում բանկոմատներով
  • Էլեկտրոնային վճարումների իրականացում (ներառյալ կոմունալ վճարումները) իրականացում ինտերնտով
  • քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` զանգահարելով 44 03 80, ինչպես նաեւ այցելելով www.arca.am Առցանց վճարումներ կայքը
  • ինտերնետային առևտուր
  • քարտից քարտ գումարների փոխանցում

Ներկա պահին «ԱրՔա» վճարային համակարգի կողմից մատուցվող ծառայությունների լրիվ ցանկից հնարավորություն ունեն օգտվելու ArCa քարտապանները, ինչպես նաեւ համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված Master եւ VISA միջազգային քարտեր ունեցող քարտապանները:

Master եւ VISA վճարային համակարգերի քարտապանների համար համակարգի ենթակառուցվածքի սպասարկման կետերում հնարավորություն է ընձեռված իրականացնելու՝ կանխիկի ստացման գործառնություններ, ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց անկանխիկ վճարումներ եւ քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության ստացում:

Համակարգի քարտապանները կոմունալ ծառայությունների (էլեկտրոէներգիայի, հեռախոսի (աբոնենտային վարձ, րոպեավճար, միջազգային խոսելավարձ, բջջային հեռախոսավարձ, կանխավճար, նաեւ ՎԻՎԱ Սել կլասիկ քարտի խոսելավարձ ), գազի եւ ջրի), ինչպես նաեւ Easy եւ Alo քարտերի լիցքավորման, ինտերնետային քարտերի ձեռք բերման դիմաց վճարումները կարող են իրականացնել էլեկտրոնային վճարումների համակարգին միացված բանկոմատների, ինչպես նաեւ ինտերնետի միջոցով:

Բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների իրականացումը շատ պարզ է եւ հասարակ, միեւնույն ժամանակ շատ հարմար, այն իրականացնելու համար բավական է մտցնել քարտը, հավաքել PIN կոդը, սեղմել «վճարումներ» կոճակը, ընտրել համապատասխան վճարումը, մուտքագրել աբոնենտի հաշվի համարը (օրինակ` ելեկտրոէներգիայի կամ գազի դիմաց վճարումներ կատարելիս) կամ հեռախոսի համարը (հեռախոսի բոլոր տեսակի վճարումները կատարելիս), էկրանին հայտնվում է վճարվելիք գումարը եւ սեղմելով լրիվ կամ մասնակի վճարումների կոճակներից մեկը (մասնակիի դեպքում մուտքագրվում է նաեւ վճարվող գումարը) հաշված վարկյանների ընթացքում վճարումը կամ վճարումները կատարված են: Մեկ անգամ վճարումներ կատարելուց հետո բանկոմատը քարտապանի առաջին անգամ մուտքագրված բոլոր հաշիվները պահում է հիշողությունում եւ երկրորդ անգամ նույն քարտով վճարումներ կատարելուց քարտապանը այլեւս չի մուտքագրում վերը հիշատակված հաշիվները, եթե դրանք փոփոխության չեն ենթարկվել:

Համակարգի քարտեր ունեցող քարտապանները այսուհետ ստիպված չեն իրենց թանկագին ժամանակը կորցնելու բանկերում կամ այլ կազմակերպություններում կոմունալ վճարումների կատարման համար ստեղծված հերթերում, քարտապանները կարող են բանկոմատից կանխիկ դրամ ստանալու հետ զուգընթաց կատարել նաեւ վերոհիշյալ կոմունալ վճարումները:

Ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների իրականացումը, ինչպես նաեւ այլ ծառայությունների դիմաց վճարումները նույնպես պարզ են եւ մատչելի Համակարգի քարտեր ունեցող յուրաքանչյուր քարտապանի համար: Ինտերնետին միացված համակարգչի առջեւ նստած քարտապանը հաշված վարկյանների ընթացքում կարող է ստանալ տեղեկատվություն իր կոմունալ պարտքերի վերաբերյալ եւ կատարել դրանց վճարումներն առանց դժվարությունների: Այս բոլորից օգտվելու համար բավական է դիմել "Առցանց Վճարային համակարգին" և ծանոթանալ էջում բերված ուղեցույց ձեռնարկին եւ սահմանված կարգով գրանցվել էլեկտրոնային վճարումների համակարգում:


Քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ավտոմատ համակարգի միջոցով, այսուհետ` Համակարգի անդամ յուրաքանչյուր բանկի քարտապան, զանգահարելով 44-03-80 հեռախոսահամարով եւ պատասխանելով տրված հարցերին, տեղեկություն կստանա իր քարտային հաշվի մնացորդի մասին:


Համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտեր ունեցող քարտապանը, նախօրոք ստեղծելով վիրտուալ քարտ (Տես` Ձեռնարկ), հնարավորություն ունի օգտվելու «Ինտերնետային առեւտուր» համակարգից: Այցելելով Համակարգում գրանցված որեւէ «ինտերնետ խանութի կայք»` քարտապանը կարող է կատարել ապրանքների կամ ծառայությունների պատվերներ: Պատվերի ձեւավորումից հետո վճարում կատարելու դեպքում խանութի կայքը քարտապանին ավտոմատ տեղափոխում է «ԱրՔա» - ի ինտերնետային կայք: Վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտքագրել վիրտուալ քարտի համարը եւ գաղտնաբառը, որից հետո կատարվում է հարցում գործարքի թույլտվության վերաբերյալ, այն դրական լինելու դեպքում կատարվում է վճարումը, ձեւավորվում է վճարման անդորրագիրը եւ գործարքը համարվում է կատարված: Հակառակ դեպքում քարտապանին հաղորդվում է մերժման պատճառը:

Այժմ Համակարգի ԱրՔա, VISA կամ MasterCard քարտապանները հնարավորություն ունեն կատարել քարտից քարտ գումարների փոխանցում: Այցելելով www.arca.am առցանց վճարային համակարգին և մուտքագրելով վիրտուալ քարտի համարը, գաղտնաբառը, քարտապանը տեղափոխվում է էլեկտրոնային վճարումների իրականացման միջավայր, որտեղ գոյություն ունեցող վճարումների տեսակներին (էլեկտրոէներգիա, ջուր, գազ և այլն) ավելացել է քարտից-քարտ գումարների փոխանցում բլոկը: Դիմելով գումարների փոխանցման համակարգին քարտապանը վիրտուալ տեղափոխվում է իր քարտը թողարկած բանկի միջավայր (բանկի լոգոտիպ, ինտերնետային կայքի դիզայն, գույներ և այլն): Այստեղ քարտապանը մուտքագրում է այն քարտապանի նույնականացման համարը (ռեալ քարտի համար), որին ցանկանում է փոխանցել գումար, փոխանցման ենթակա գումարի չափը և հաստատում է կատարված գործողությունները, հետո քարտապանին ներկայացվում է այն քարտապանի անունը, ազգանունը, որի ռեալ քարտի համարը նա նշել էր: Քարտապանի հաստատելով կատարվում է գործարքը` քարտից-քարտ գումարի փոխանցում: Քարտապանին տրամադրվում է չեկ, որը հաստատում է գումարի փոխանցման փաստը (հավաստագրման կոդ, վիրտուալ քարտի համար, անուն ազգանուն, ռեալ քարտի առաջին և վերջին չորս նիշերը , օր/ժամ/ամսաթիվ և այլ): Այսպիսով գումարի փոխանցումը տևում է առավելագույնը 5 րոպե, այս ժամանակահատվածում գումարը դեբետագրվում է վիրտուալ քարտից և մուտքագրվում նշված քարտային հաշվին: Գումարի փոխանցման մասին փոխանցողը և գումար ստացողը տեղեկացվում են էլեկտրոնային փոստով :
Register your Virtual ArCa Card
*
Ձեր Վիրտուալ ԱրՔա քարտի միջոցով կարող էք վճարել կոմունալ ծառայությունների դիմաց
Phone
Հեռախոս
You can pay for phone / mobile
Electricity
Էլեկտրաէներգիա
You can pay for electricity
Gaz
Գազ
You can pay for gas
Water
Ջուր
You can pay for water
* * * *
Demo