ԱրՔա >> Ինչպես դառնալ էլ. - խանութ * * * *

Ինչպես դառնալ էլ. - խանութ

Առցանց խանութ գրանցելու նկարագրություն

«Արմենիան Քարդ» Ընկերության էլեկտրոնային առեւտրի համակարգում որպես սպասարկման կետ գործելու համար անհրաժեշտ է.
  1. Փոփոխություններ կատարել սպասարկող կազմակերպության ինտերնետային կայքի ծրագրային ապահովման մեջ համաձայն «ArCa էլեկտրոնային վճարումների համակարգ: Ինտերնետային սպասարկման կետերի ինտերֆեյս: Տարբերակ 2.0» փաստաթղթում նկարագրված ֆորմատի:
  2. Կատարվող փոփոխությունները տեստավորելու համար Ընկերությունը տրամադրում է տեստային միջավայր: Տեստային միջավայրում գրանցվելու համար անհրաժեշտ է դիմել Ընկերությանը եւ ստանալ բոլոր անհրաժեշտ տվյալները: Տեստավորման ժամանակ ծագած տեխնիկական հարցերով սպասարկող կազմակերպության մասնագետները կարող են դիմել Ընկերության համապատասխան մասնագետներին:
  3. Տեստավորման ավարտից հետո ռեալ աշխատանքային համակարգում գրանցվելու համար սպասարկող կազմակերպությունը պետք է դիմի «Արմենիան Քարդ» վճարային համակարգի սպասարկողի կարգավիճակ ունեցող անդամ-բանկերից որեւէ մեկին (սպասարկող կազմակերպության կողմից միջազգային MasterCard քարտերի սպասարկման համար անհրաժեշտ է դիմել Ընկերության այնպիսի անդամ-բանկի, որն ունի MasterCard քարտերի սպասարկման իրավունք):
  4. «Արմենիան Քարդ» Ընկերությունը բանկի միջոցով սպասարկող կազմակերպությանը տրամադրում է գրանցման համար անհրաժեշտ բոլոր տվյալները եւ պարամետրերը:
  5. Ռեալ համակարգում աշխատելիս բոլոր կարգի կազմակերպչական եւ ֆինանսական հարցերը կարգավորվում են բանկի եւ սպասարկող կազմակերպության միջեւ կնքված պայմանագրով, առանց «Արմենիան Քարդ» Ընկերության միջամտության:
Register your Virtual ArCa Card
*
Ձեր Վիրտուալ ԱրՔա քարտի միջոցով կարող էք վճարել կոմունալ ծառայությունների դիմաց
Phone
Հեռախոս
You can pay for phone / mobile
Electricity
Էլեկտրաէներգիա
You can pay for electricity
Gaz
Գազ
You can pay for gas
Water
Ջուր
You can pay for water
* * * *
Demo