Խնդրում ենք ուշադիր կարդալ այս պայմանները
Իրավական նշումներ Երաշխիքի բացակայություն և պատասխանատվության սահմանափակում
ԱրՔա-ն երաշխավորում է սույն ինտերնետային կայքում տեղակայված էջերի, տեղեկությունների և բոլոր նյութերի իսկությունը, գործարքների կատարման հավաստիությունը:
Ձեր ոչ ճիշտ մուտքագրված տվյալների հետևանքով կատարված սխալ գործարքները կարող են ուղղվել Ձեր բանկի հայտով` վճարումներ ընդունող բանկի կողմից:
ԱրՔա-ն ոչ մի դեպքում պատասխանատու չի լինի որևէ մեկի առջև ցանկացած ուղղակի, անուղղակի, պատժելի կամ հետևանքային վնասների կամ կորուստների համար (ներառյալ կորած շահույթները կամ եկամուտները, բիզնեսի ընդհատումը կամ կորուստը, ծրագրերի կամ այլ տվյալների վնասումը կամ կորուստը) ելնելով կամ կապված այս կայքում կամ որևէ կից էջում տեղադրված տեղեկությունների օգտագործման անկարողության կամ կապված ցանկացած այլ գործողության հետ (իրականացման ձախողում, սխալ, բացթողում, գործողության կամ փոխանցման ուշացում, համակարգչային վիրուս կամ գծի/ցանցի խափանում), նույնիսկ եթե ԱրՔա-ն կամ նրա ներկայացուցիչները տեղեկացված են նման վնասների, կորուստների, ծախսերի մասին:
Հեղինակային իրավունք
Էջերի, տեղեկությունների և բոլոր նյութերի, ինչպես նաև ինտերնետային կայքում ԱրՔա-ի իրավասության տակ գտնվող բոլոր նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է ԱրՔա-ին:
Դուք կարող եք օգտագործել այս էջի նյութերն ու ինֆորմացիան միայն Ձեր անձնական օգտագործման համար և այս նպատակով կարող եք տպել, կրկնօրինակել, բեռնավորել կամ ժամանակավորապես պահել այդ նյութերից հատվածներ: Ցանկացած այլ օգտագործումը առանց ՙԱրմենիան Քարդ՚ ՓԲԸ-ից գրավոր համաձայնության կպատժվի ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:Այս կայքի տեղեկություններում և նյութերում պարունակվող բոլոր հեղինակային և այլ սեփականատիրական նշումները և տարբերանշանները պետք է պահպանվեն Ձեր կողմից կրկնապատկվող օրինակների վրա, ինչպես նաև այդ տեղեկությունները և նյութերը չպետք է փոփոխվեն առանց ԱրՔա-ի գրավոր համաձայնության: Այս ինտերնետային կայքի հետ կապված երրորդ կողմերի կայքերից կրկնօրինակումն այդ կայքերի հավելյալ պահանջների առարկա է:
Վիրուսներ
Փաստաթղթերի, տեղեկությունների, ֆայլերի վիրուսային ստուգումը այս ինտերնետային կայքում տեղադրելուց առաջ ԱրՔա-ի քաղաքականությունն է: Սակայն ԱրՔա-ն չի երաշխավորում, որ այս ինտերնետային կայքի ինֆորմացիան, փաստաթղթերն ու ֆայլերը զերծ են վիրուսներից: Ինֆորմացիայի բեռնավորման դեպքում Դուք պետք է ձեռնարկեք համապատասխան միջոցներ ինֆորմացիայի, փաստաթղթերի կամ ֆայլերի վիրուսազերծման նպատակով: Այս ինտերնետային կայքի միջոցով ԱրՔա-ին որևէ փաստաթուղթ տրամադրելիս Դուք պետք է ստուգեք տրամադրվող փաստաթղթերն ու ֆայլերը վիրուսի բացահայտման համար:
Կապուղիներ
ԱրՔա-ն տրամադրում է կապուղիներ այս կայքից երրորդ կողմերի կողմից հսկվող այլ կայքեր միայն տեղեկատվական և համապատասխանության նպատակներով: Այլ ինտերնետային կայքերի կապուղիներ Դուք կարող եք օգտագործել իմանալով, թե ինչ ռիսկի եք դիմում: ԱրՔա-ն չի հսկում այլ ինտերնետային կայքերի հետ կապված բովանդակությունը և չի ստանձնում պատասխանատվություն այլ կայքեր այցելելու հետևանքով Ձեր հավանական վնասների կամ կորուստների համար:
Պայմանների ու կայքի բովանդակության փոփոխություն
ԱրՔա-ն իրավասու է թարմացնել, փոփոխել, կամ հեռացնել այս կայքի բովանդակությունը ցանկացած ժամանակ, առանց որևէ նախնական զգուշացման:
Օրենք և իրավասություն
Այցելելով այս կայքը` Դուք և ԱրՔա-ն համաձայնում եք, որ բոլոր հարցերը, կապված այս էջի այցելության և նրա օգտագործման հետ, կարգավորվում են ՀՀ օրենքներով և բանակցություններում չհարթված վեճերը ընդդատյա են ՀՀ դատական ատյաններին:
Սեփականության հայտարարություն
ԱրՔա-ն ապահովում է այս կայքի այցելուների գաղտնիությունը:
Խնդրում ենք ծանոթանալ պայմաններին` հասկանալու համար, թե ինչպես են պահվելու Ձեր տվյալները: Այս պայմանները կարող են փոփոխվել ժամանակ առ ժամանակ, ուստի խնդրում ենք պարբերաբար ստուգել այն: Դուք պարտավոր չեք տրամադրել անձնական բնույթի ինֆորմացիա այս կայքի հանրային տարածքներում:
ԱրՔա-ն օգտագործելու է Ձեր ինֆորմացիան միան ներքին գործնական նպատակների համար:
ԱրՔա-ն հավաստիացնում է, որ Ձեր ինֆորմացիան կլինի գաղտնի: Ելնելով ԱրՔա-ի գործունեության բնույթից` ՙԱրմենիան Քարդ՚ ՓԲԸ-ն կարող է ձեր ինֆորմացիան փոխանցել ՙԱրՔա՚ վճարային համակարգի անդամ բանկերին: Դուք հաստատում եք, որ ԱրՔա-ն կարող է ժամանակ առ ժամանակ ներկայացնել Ձեր ինֆորմացիան ՙԱրՔա՚ վճարային համակարգի անդամ բանկերից որևէ մեկի ուշադրությանը և Ձեր ինֆորմացիան կարող է հսկվել և գործադրվել ՙԱրՔա՚ վճարային համակարգի անդամ բանկերից յուրաքանչյուրի կողմից:
Ձեր մասին տեղեկությունները որևէ երրորդ կողմի կտրամադրվեն միայն Ձեր համաձայնությամբ և/կամ օրենքով սահմանված կարգով:
Cookies
ԱրՔա-ն կարող է օգտագործել քուքիներ` փոքր ֆայլեր, որոնք կպահվեն Ձեր համակարգչի կոշտ սկավառակում: ԱրՔա-ին կայքը հսկելու, գնահատելու և բարելավելու հնարավորություն ընձեռելու համար նրանք կարող են երբեմն տեղափոխվել և ստուգել կայքով Ձեր տեղաշարժի մասին տեղեկությունները: Շատ ստուգման պատուհաններ ավտոմատաբար կընդունեն քուքին, սակայն մինչև նրա ուղարկելը հնարավոր է տեղադրել դիտման պատուհան, որով Դուք կարող եք ընդունել կամ մերժել այն:
Ուսումնասիրված ցանկացած անձնական կամ այլ բնույթի տեղեկություն կհավաքվի և կօգագործվի բացառությամբ այն նպատակների համար, որոնց համար այն նախապես տրամադրվել էր:
Մեր ինտերնետային կայքը մտնելիս սերվերը գրանցում է Ձեր այցելությունը, այցելության ամսաթիվը, ժամը և տևողությունը:


