Հաճախակի տրվող հարցեր
Այս կայքի միջոցով տրամադրվող ծառայություններից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է գրանցել Ձեր քարտը: Գրանցումն անվճար է:
- քարտի համարը (առանց բացատների),
- Ձեր անումը (ինչպես դաջված է քարտի վրա),
- քարտի վավերականության ժամկետը,
- Ձեր ծննդյան ամսաթիվը,
- Ձեր բանկային գաղտնաբառը (այն, որը նշել եք քարտը ստանալու համար լրացված բանկային գրանցման ձեվում):
Ի՞նչ են սահմանները:
Ծառայությունների յուրաքանչյուր խմբի համար անհրաժեշտ է սահմանել հետևյալ տվյալները.
- ՄԻԱՆՎԱԳ ԳՈՐԾԱՐՔԻ ԳՈՒՄԱՐԻ ՍԱՀՄԱՆԸ. միանվագ գործարքի առավելագույն գումարը;
- ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՉ. <Լիցքավորման ժամկետ> դաշտում նշված ժամանակահատվածում կատարվելիք գործարքների առավելագույն քանակը:
- ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՍԱՀՄԱՆԸ. <Լիցքավորման ժամկետը> դաշտում նշված ամանակահատվածում կատարվելիք գործարքների ընդհանուր գումարը:
- ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ. ժամանակահատված (օր, շաբաթ, կամ ամիս), որի ընթացքում հաշվվում է գործարքների քանակը և գործարքների ընդհանուր գումարը:
Մուտքագրված տվյալները փոփոխման ենթակա չեն: Ցանկացած տվյալ գաղտնագիր, վավերականության ժամկետ, սահմաններ, փոխելու համար անհրաժեշտ է նոր վիրտուալ քարտ ստեղծել, որից հետո հին քարտի գործողությունը կասեցվում է:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙՍտուգե°ք մուտքագրված տվյալները կամ դիմե°ք բանկին, որից ստացել եք Ձեր քարտը՚:
Վիրտուալ քարտի գոյացումը կարող է մերժվել մի քանի պատճառով.
Մուտքագրված անունը չի համապատասխանում քարտի վրա դաջվածին:
- Բանկային քարտի վավերականության ժամկետը սխալ է մուտքագրված:
- Մուտքագրված գաղտնաբառը սխալ է այն չի համապատասխանում բանկային ձևում նշվածին:
- Մուտքագրված ծննդյան ամսաթիվը սխալ է այն տարբերվում է բանկային ձևում նշվածից:
Անվտանգության նկատառումներից ելնելով քարտի գործողությունը կարող է կասեցվել մի քանի հաջորդական սխալ գրանցման փորձերի դեպքում: Դիմեք Ձեր բանկին քարտը վերագործարկելու համար:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙԳրանցումը մերժված է՚:
Հավանաբար, Ձեր քարտի գործողությունը ժամանակավորապես կասեցված է մի քանի հաջորդական անհաջող գրանցման փորձերի պատճառով: Վերագործարկման (ապաբլոկավորման) կոդը Ձեզ կուղարկվի էլեկտրոնային նամակով:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙՏվյալ համարով քարտ գոյություն չունի՚:
Հավանաբար, քարտի համարը սխալ եք մուտքագրել: Հիշե°ք, որ քարտի համարը պետք է մուտքագրվի ճիշտ այնպես, ինպես դաջված է քարտի վրա առանց բացատների:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙՁեր քարտի օգտագործումը սահմանափակ է՚: Դիմեք Ձեր բանկին:
Հավանաբար, փորձում եք գրանցել մի քարտ, որը ԱրՔա համակարգում չէ: Ներկայումս այս վճարային համակարգով էլեկտրոնային գործարքներ կատարել հնարավոր է միայն ԱրՔԱ քարտերի միջոցով:
Փորձում եմ գրանցվել, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙԲացակայում է է-փոստի հասցեն՚:
ԱրՔա էլեկտրոնային վճարային համակարգում գրանցվելուց և վիրտուալ քարտ ստեղծելուց հետո անհրաժեշտ է այն ակտիվացնել: Համակարգը ակտիվացման կոդն ուղարկում է է-փոստի հասցեով, որը նշել եք բանկային գրանցման ձևում: Եթե բանկային ձևում է-փոստի հասցե նշված չէ, չեք կարողանա օգտագործել Ձեր քարտը էլեկտրոնային գործարքների համար: Դիմեք Ձեր բանկին խնդիրը շտկելու համար:
Փորձում եմ միանալ (log-in) համակարգին, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙՄուտք չկա՚:
1. Հավանաբար, Ձեր վիրտուալ քարտի գործողությունը կասեցվել է մի քանի հաջորդական սխալ մուտքի փորձերի հետևանքով: Անհրաժեշտ է վերագրանցվել և նոր վիրտուալ քարտ ստեղծել:
2. Հավանաբար, գրանցումից հետո չեք ակտիվացրել Ձեր վիրտուալ քարտը: Դիմեք է-փոստով Ձեզ ուղարկված հասցեին քարտը գործարկելու համար:
Փորձում եմ միանալ համակարգին, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙՎավերացում չի կատարվում՚:
Հնարավոր է, որ վիրտուալ քարտի համարը և/կամ գաղտնաբառը սխալ եք մուտքագրեք: Ստուգե°ք և փորձե°ք նորից:
Փորձում եմ գործարք կատարել, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙԱնբավարար միջոցներ՚:
Հնարավոր պատճառներն են.
1. Հավանաբար գործարքի գումարը գերազանցում է միանվագ գործարքի գումարի սահմանը, որը Դուք սահմանել եք վիրտուալ քարտի ստեղծման ընթացքում:
2. Հավանաբար գերազանցել եք գործարքների թիվը կամ տվյալ ժամանակահատվածի համար սահմանված բոլոր գործարքների ընդհանուր գումարը, որ սահմանել եք վիրտուալ քարտի ստեղծման ընթացքում:
3. Հավանաբար Ձեր քարտային հաշվին առկա գումարը բավարար չէ:
Փորձում եմ գրանցվել կամ գործարք կատարել, բայց ստանում եմ հետևյալ նշումը. ՙԿասեցված քարտ՚:
Քարտը, որ փորձում եք օգտագործել, համակարգի կողմից ճանաչվել է որպես կորցված կամ գողացված: Եթե գտել եք այդ քարտը, դիմեք համապատասխան բանկին կամ զանգահարեք քարտի հակառակ կողմում տպված հեռախոսահամարով:


