Քարտեր
Ամենօրյա ծախսերը հոգալու համար գրպանում դրամ պահելու կարիք չկա, փոխարենը բավական է ունենալ ArCa Debit, ArCa Classic, ArCa Gold, ArCa Business, ArCa Affinity, ArCa Co-branded և ArCa Platinum տեսակի քարտերից որևէ մեկը: Այսօր «ԱրՔա» քարտերը յուրաքանչյուր քարտապանի համար հնարավոր են դարձնում`
- հասանելիությունը քարտապանի քարտային հաշվի միջոցներին՝ օրվա ցանկացած պահին,
- յուրաքանչյուր պահին կանխիկ դրամի ստացումը «ԱրՔա» միասնական վճարային համակարգի բանկոմատներից
- աշխատանքային օրերին կանխիկ դրամի ստացումը Համակարգի կանխիկի տրամադրման կետերից (բանկերի մասնաճյուղերից),
- կատարել վճարումներ ձեռքբերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց Համակարգի առևտրի/սպասարկման կետերում:
- կատարել կումունալ վճարումներ Հանակարգի բանկոմատների կամ www.arca.am առցանց վճարային համակարգի միջոցով:
- կատարել ապրանքների և/կամ ծառայությունների դիմաց վճարումներ «էլեկտրոնային առևտուր» համակարգում գրանցված էլեկտրոնային կայքերի միջոցով:
- կատարել քարտից քարտ գումարների փոխանցումներ https://www.arca.am առցանց վճարային համակարգի միջոցով:
ArCa Debit քարտը դեբետային քարտ է, որով հնարավոր է կատարել վճարումներ կամ ստանալ կանխիկ դրամ քարտային հաշվում եղած միջոցների սահմաններում:ArCa Debit քարտը կարող է ծառայել նաև որպես աշխատավարձային քարտ: Այսինքն, ցանկության դեպքում քարտապանը կարող է իր աշխատավարձը փոխանցել բանկում բացված քարտային հաշվին և օգտվել քարտերի ընձեռած հնարավորություններից:
ArCa Classic քարտը դեբետային քարտ է, հնարավոր է օվերդրաֆտի թույլտվություն, որը կախված է թողարկող բանկի կողմից սահմանված պայմաններից: Օվերդրաֆտի թույլտվության դեպքում քարտապանին տրվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ վարկի տեսքով, որի օգտագործման դեպքում քարտապանը բանկին վճարում է տոկոսներ միայն օգտագործված գումարի դիմաց:ArCa Classic քարտըկարող է ծառայել նաև որպես աշխատավարձային քարտ:
ArCa Gold-ը վարկային քարտ է: Առաջին հերթին ArCa Gold քարտ կարող են ձեռք բերել թողարկող բանկի վստահելի հաճախորդները: ArCa Gold քարտեր թողարկող բանկերի կողմից քարտապաններին տրամադրվում է մի շարք ծառայություններ, որոնցից կարելի է նշել հատկացված վարկի ցածր տոկոսադրույքը, առևտրի/սպասարկման կետերում զեղչերի և բոնուսների կիրառում, ապահովագրություն և այլն:
ArCa Business քարտը վարկային քարտ է, որը կարող են ձեռք բերել միայն կազմակերպությունները: Վերոհիշյալ քարտով կազմակերպության աշխատակիցը, որի անունով բացված է քարտը, կարող է ստանալ կանխիկ դրամ և/կամ կատարել վճարումներ կազմակերպության կողմից ձեռքբերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց նախօրոք կազմակերպության կողմից սահմանված գումարների սահմաններում: Կազմակերպության անունով բանկում բացված քարտային հաշվին կարող է կցվել մի քանի քարտեր բացված աշխատակիցների անունով նախօրոք յուրաքանչյուրի համար սահմանելով ծախսային լիմիտներ:
ArCa Platinum քարտը վարկային քարտ է, այն ձեռք բերողների համար թողարկող բանկը առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ:
ArCa Affinity քարտը վարկային քարտ է, որը տրամադրվում է բանկի կողմից վստահություն ձեռք բերված կամ բանկի կողմից սահմանված պայմաններին բավարարող հաճախորդներին, միայն նմանատիպ սպասարկման կետերում (օր` բենզալցման կայաններ, ավիա գործակալություններ, խանութներ և այլն), անկանխիկ վճարումներ կատարելու համար: Միաժամանակ վճարումների դեպքում քարտապանի համար կարող են նախատեսված լինել զեղչեր կամ բոնուսային ծրագրեր:
ArCa Co-branded քարտը վարկային քարտ է, որը տրամադրվում է բանկի կողմից վստահություն ձեռք բերված կամ բանկի կողմից սահմանված պայմաններին բավարարող հաճախորդներին, տարբեր և նմանատիպ սպասարկման կետերում (օր` ՍԻԼ գրուպ, ՄՈՒԼՏԻ գրուպ և այլն) անկանխիկ վճարումներ կատարելու համար: Միաժամանակ վճարումների դեպքում քարտապանի համար կարող են նախատեսված լինել զեղչեր կամ բոնուսային ծրագրեր:


